11.03.2024|
15:11
Կարգավորման խնդիրը հարկավոր է ամեն գնով վերադարձնել 2020 թ. նոյեմբերի 10-ին կայացված եռակողմ ձևաչափ։ Մնացած հանգուցալուծումները շատ ավելի վատ ավարտ են ունենալու։ Կարգավորման դիստանցիոն մեխանիզմները տարածաշրջանում չեն աշխատում, և սա չնայած նրան, որ Ռուսաստանն է այսօր հայտնվել դժվարին վիճակում։ Վերջին երկու տարիների արևմտյան անպտուղ ջանքերը (խաղաղություն՝ Արցախից վերջնականապես հրաժարվելու դիմաց) որևէ էական առաջընթաց չարձանագրեցին անգամ 29.8 հազարի փափագով «հերոսանալ» ձգտող Հայաստանի իշխանության համար։